Հայտնի հեռուստահաղորդավարը փրկել է գործընկերոջ կյանքը

Հայտնի հեռուստահաղորդավարը փրկել է գործընկերոջ կյանքը

Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը փրկել է իր գործընկեր Դմիտրի Դիբրովի կյանքը, երբ վերջինս իրեն վատ է զգացել մոսկովյան կինոթատրոններից մեկում։ Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն, վկայակոչելով ականատեսների վկայությունները։ Ըստ հրապարակման, հեռուստահաղորդավարը նստած է եղել «Օկտյաբր» կինոթատրոնի սրճարանում, որտեղ ընթացել է Եգոր Կոնչելովսկու «Լուսնի վրա» ֆիլմի պրեմիերան։ Երբ Դիբրովի ինքնազգացողությունը վատացել է, Յակուբովիչը արագ արձագանքել է, խնդրելով բերել սրբիչ եւ շտապ բուժօգնություն կանչել։ Նա նաեւ ուղեկցել է գործընկերոջն հիվանդանոց տեղափոխման ժամանակ։ «Интерфакс»-ի հետ զրույցում Դիբրովը հաստատել է, որ կորցրել է գիտակցությունը, սակայն եւ հավելել է, որ այժմ իրեն լավ է զգում։ Նրա կինը՝ Պոլինան, ТАСС-ին արդեն փոխանցել է, որ նա արդեն գտնվում է տանը։