Կբանակցի՞ ՌԴ-ն Կիևի հետ Թուրքիայում
Ռուսական պատվիրակությունը պատրաստ է մեկնել Թուրքիա՝ Ուկրաինայի հետ բանակցությունների, եթե համապատասխան հանձնարարական լինի։
Այս մասին Shot Telegram ալիքին տված մեկնաբանությունում ասել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով նախկինում գլխավորում էր ռուսական պատվիրակությունը Ստամբուլի բանակցություններում։
«Եթե հանձնարարական լինի՝ կգնանք»,- ասել է նա՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե Անկարան պատրաստ է կրկին հարթակ տրամադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար։
Հիշեցնենք՝ երեկ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր իր երկրի պատրաստակամության մասին՝ ևս մեկ անգամ հարթակ տրամադրելու Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների համար։
Կարծիքներ