Ալիևը չի որոշում Արցախի ապագան․ որոշումն այն է, որ ձեռքներս լվանանք, բրախենք, ինչ ուզում են թող անեն

 Ալիևը չի որոշում Արցախի ապագան․ որոշումն այն է, որ ձեռքներս լվանանք, բրախենք, ինչ ուզում են թող անեն

Ալիևը չի որոշում Արցախի հարցը, որոշողը հայ ազգն է։ Պարզապես որոշումն այն է, որ ձեռքերներս լվանանք, բրախենք, ինչ ուզում են, թող անեն։ Լևոն Տեր-Պետրոսյանը ասում էր, թե Արցախի հարցը որոշված է, սակայն եթե հայ ազգը ասում է՝ չէ, Արցախի հարցը ես եմ որոշելու, ապա Ալիևը ինչքան ուզում է թող խոսի։ Այսինքն՝ ուզում եմ ասել, որ ոչ թե պետք է Ալիևին մեղադրել, այլ նայել, թե մենք ինչ ենք արել։

Այս մասին քիչ առաջ «Հայկական օրակարգ․ սրընթաց զարգացումների շեմին» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը։ Քննարկումը նախաձեռնել է «Այլընտրանքային նախագծեր» խումբը։

«Ամենաշատ տրվող հարցերից մեկն այն է, թե արդյոք մենք ունենք ժամանակ։ Ուրեմն ժամանակը բնության մեջ առհասարակ հարաբերական հասկացություն է ու ով օգտագործում է այդ ժամանակը, ապա այդ ժամանակը կար, իսկ ով չի օգտագործում, չի օգտագործում։ Եթե ժամանակը օգտագործում ես, ուրեմն այն արդեն աշխատում է հօգուտ քեզ։  Օրինակ հենց հիմա հանրությունը Փաշինյանի, Էրդողանի ու Ալիևի հայտնի լուսանկարն է քննարկում, երեկոյան ամբողջ մամուլը դա է լինելու, ինչը նշանակում է, որ մենք էլի մեր ժամանակը արդյունավետ չօգտագործեցինք, բա ու՞մ համար էինք այսքան խոսում»,- ասաց նա։