Դատարանը դռնփակ նիստում կպատասխանի Քոչարյանի պաշտպանի հարցերին

Դատարանը դռնփակ նիստում կպատասխանի Քոչարյանի պաշտպանի հարցերին

ՀՀ Վերաքննիչ դատարանը նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ որոշեց դռնփակ կարգով պատասխանել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հարցերին։

Պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ իրենք հարցեր ունեն նախագահողին, որից հետո պարզ կդառնա՝ ինքնաբացարկ հայտնելու են դատավորին, թե ոչ։

Թե ինչ հարցերի մասին է խոսքը, Ալումյանը չհստակեցրեց։ Դատարանն որոշեց դռնփակ դատական նիստում լսել պաշտպաններին։

Նշենք, որ մամուլը գրել էր, թե Լուսինե Աբգարյանի եղբայրը հանդես է գալիս Քոչարյանի դեմ։ Ամենայն հավանականությամբ, սրան էլ վերաբերում են հարցերը։