Քոչարյանը չխոսեց առողջական խնդիրների մասին․ դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը

Քոչարյանը չխոսեց առողջական խնդիրների մասին․ դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկեց  Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի վերաբերյալ դատական  նիստը։

Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նիստի սկզբում դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը։
Ռ․Քոչարյանը նշեց իր փաստացի գրանցման վայրը, թե որտեղ է ծնվել եւ որտեղ է աշխատում։

Հարցին՝ առողջական խնդիրներ ունի՞, պատասխանեց․ «Չէի ցանկանա առողջական խնդիրներից դատարանում խոսել»։

Դատարանը ճշտեց նաեւ մյուս ամբաստանյալների՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի ինքնությունները։