Ինչպիսի երկիր է ցանկանում թողնել սերունդներին Ալեքսանդր Լուկաշենկոն

Ինչպիսի երկիր է ցանկանում թողնել սերունդներին Ալեքսանդր Լուկաշենկոն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ անհրաժեշտ է պահպանել Բելառուսի անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ապագա սերունդների համար։ Այս մասին նա հայտարարել է Մինսկի մարզային ակտիվի հետ հանդիպման ժամանակ, ինչպես փոխանցել է «ԲԵԼՏԱ» լրատվական գործակալությունը։

Նա ասել է, որ իր սերնդին հաջողվել է պատմության մեջ առաջին անգամ ստեղծել անկախ բելառուսական պետությունը եւ հիմա կարեւոր է, որ այն պահպանվի։ Լուկաշենկոն կարծում է, որ դրան կնպաստի այն, որ երիտասարդները գան իշխանության։ Լուկաշենկոն ընդգծել է, որ ամենեւին նկատի չունի իր երեխաներին։ Նա խոստացել է, որ իր երեխաները չեն հայտնվի Բելառուսի բարձրագույն պաշտոններում։