«Հրապարակ». Ինչու Արարատ Միրզոյանը չի մասնակցել Ծառուկյանի դստեր հարսանիքին

«Հրապարակ». Ինչու Արարատ Միրզոյանը չի մասնակցել Ծառուկյանի դստեր հարսանիքին

Գագիկ Ծառուկյանի դստեր եւ Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը շարունակում են քննարկել։ Թեմա է դարձել, թե ինչու չի մասնակցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, չնայած հրավիրված է եղել, եւ ներկա էր իշխանական էլիտան՝ վարչապետի գլխավորությամբ։

Նրա խորհրդական Վահան Կոստանյանն ասաց․ «Որեւէ քաղաքական ենթատեքստ չկա դրանում, որ պարոն Միրզոյանը չի մասնակցել շաբաթ օրը տեղի ունեցած հարսանիքին, պատճառն «անձնական» է»: