Թուրքական բանակը վերսկսել է հարձակումը Իդլիբում

Թուրքական բանակը վերսկսել է հարձակումը Իդլիբում

Թուրքական բանակը, վերախմբավորվելով վերսկսել է հարձակումն Իդլիբում։ Այս մասին հայտնում է ՆՏՎ-ն, մանրամասնելով, որ թուրքական զինված ուժերը հարվածել են Սերաքիբում գտնվող կառավարական ուժերի շտաբի վրա։ Սակայն «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունն էլ հայտնում է, որ ռուսական օդուժը հարվածներ է հասցրել պրոթուրքական ահաբեկիչներին Իդլիբում։ Ռուսական օդուժը գործել է սիրիական կողմի պաշտոնական խնդրանքի համաձայն, կանխելու համար ահաբեկիչների հետագա ներթափանցումը սիրիական տարածք։ Ըստ հրապարակման, թուրքական զինուժն արդեն ունի կորուստներ։ Զոհվել է երկու զինվոր, վիրավորվել հինգը։ Ռուսական հարվածը թույլ է տվել կառավարական սիրիական զորքերին զարգացնել հարձակումը։