Ինչու՞ չեք հրաժարվում Կանադայի քաղաքացիությունից. հարց Բագրատ Սրբազանին

Ինչու՞ չեք հրաժարվում Կանադայի քաղաքացիությունից. հարց Բագրատ Սրբազանին

«Ես ոչ մի բանի հավակնություն չունեմ: Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելը տասներորդական հարց է: Մեր երկրում կամ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պետք է լիակատար մասնակցություն ունենան մեր երկրի գործերին»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ եթե հավակնում է ՀՀ վարչապետ դառնալ, ապա ինչո՞ւ չի հրաժարվում Կանադայի քաղաքացիությունից։

Թե երբ պայքարը կսկսվի պայքարի ակտիվ փուլ, չէ որ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու խոստումներ են տրվել, թեժ սեպտեմբեր են խոստացել քաղաքացիներին, սակայն փաստացի այսօր իշխանափոխություն անելու որեւէ գործընթաց չկա, Բագրատ Սրբազանն ի պատասխան այս հարցադրումների, ասաց․ «Երբ մենք դուրս գանք հրապարակ, այդ ժամանակ ամեն ինչ պետք է վերջանա։ Այս ընթացքում մարզերից, տարբեր քաղաքներից խմբեր են այցելում և հանձնառություններ են ստանձնում: Մարտավարության փոփոխությամբ են պայմանավորված այս ձգձգումները: Ռազմավարական առումով, կարող եմ ասել, որ որոշակիացված է, թե ինչ ճանապարհով ենք գնալու»,-ասաց նա։

Նշենք, որ Բագրատ Սրբազանը մասնակցում էր «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» կազմակերպած բողոքի ակցիային։

Մանրամասն՝ տեսանյութում