Իրանը չի հրաժարվել Իսրայելին հարվածելու մտադրությունից․ բրիտանական հետախուզություն 

Իրանը չի հրաժարվել Իսրայելին հարվածելու մտադրությունից․ բրիտանական հետախուզություն 

Բրիտանական հետախուզական «ՄԻ-6» ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը հայտարարել է, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելին՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի ոչնչացման, հարվածելու մտադրությունից։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ «Ենթադրում եմ, որ նրանք դա կփորձեն անել, դրա համար չպետք է կորցնել զգոնությունը»,- ասել է Մուրը։

Նշենք, որ ամերիկյան փորձագիտական համայնքում էլ կարծիք են հայտնել, որ Իրանը կարող է հարվածել Իսրայելի ունեցած դիվանագիտական կառույցներին, դրանով պատասխանելով Իսմայիլ Հանիեի լիկվիդացմանը։