«Հեղափոխության պահապանը» լքում է ՔՊ ցուցակը

«Հեղափոխության պահապանը» լքում է ՔՊ ցուցակը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Վարուժանի Ստեփանյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։

Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստում Հայկ Վարուժանի Ստեփանյանի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել։

Ինքնաբացարկի դիմումն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, հետևաբար վերջինս նիստին չի մասնակցել։ Նա ՔՊ պատգամավորական ցուցակում 106-րդն է, մինչդեռ այժմ 94-րդ համարն է պատգամավոր։

Նշենք, որ Հայկ Ստեփանյանը «Հեղափոխության պահապաններ» ՀԿ ղեկավարն է, որը 2018թ․-ից հետո ի պաշտպանություն Փաշինյանի ակցաիներ էր կազմակերպում, բայց ինչ-որ պահից նրանց ջրերը մի առվով չհոսեցին