«Մի՛ բզբզացեք».Ռոստոմյանն արձագանքել է Օլիմպավանի վերաբերյալ ապատեղեկատվությանը

«Մի՛ բզբզացեք».Ռոստոմյանն արձագանքել է Օլիմպավանի վերաբերյալ ապատեղեկատվությանը

Մամուլում  շրջանառվող  տեղեկությունը, թե Օլիմպավանը բացվել է 2015թ-ին և միայն 2018թ-ից հետո է սկսել գույքահարկ վճարել, աղբահանության համար երկու տարի է չի վճարել, իսկ  կառուցապատողի կողմից շինարարությունն իրականացվել է նախագծային շեղումներով, իրականությանը չի համապատասխանում:  

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և Երևանի քաղաքապետարանում Օլիմպավանի ներկայացուցիչ Արայիկ Կեսոյանն այսօր  անդրադարձել են հրապարակմանը և կոնկրետ փաստերով կետ առ կետ հակադարձել: «Չեք օգնում,ուրեմն մի խանգարեք»,- ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը և շեշտել, որ նման կեղծ տեղեկությունները բացասաբար են անդրադառնում մարզաշխարհի վրա: