Ճապոնիան ավարտել է օլիմպիական օբյեկտների շինարարությունը

Ճապոնիան ավարտել է օլիմպիական օբյեկտների շինարարությունը

Տոկիոյի այս տարվա ամառային օլիմպիական խաղերի օբյեկտների շինարարությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է Channel News Asia-ն, մանրամասնելով, որ Ճապոնիայի մայրաքաղաքում բոլոր օլիմպիական օբյեկտները պատրաստ են։ Ութ նոր օբյեկտներից վերջինը, որ կառուցվել է, ջրային սպորտի կենտրոնն է։ Հատուկ այս խաղերի համար Տոկիոյում կառուցվել է Ազգային մարզադաշտը, որտեղ հուլիսի 24-ին տեղի է ունենալու բացման արարողությունը։

Ռեպորտաժում նշվում է, որ բոլոր օբյեկտներում շինարարությունն ավարտվել է ըստ գրաֆիկի, չնայած կորոնավիրուսի տարածմանը։ Ընդհանուր առմամբ Տոկիոյում Օլիմպիական խաղերի ժամանակ կգործարկվի 43 օբյեկտ։