Պատգամավորները ծափերով դիմավորեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին

Պատգամավորները ծափերով դիմավորեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նստաշրջանը։ ԱԺ նիստերի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագիծը ներկայացնելու համար ամբիոնին մոտեցավ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Եվ հենց նա սկսեց խոսել, այդ պահին դահլիճ մտավ ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, կալանավայրից նոր դուրս եկած Արթուր Սարգսյանը։ Ընդդիմադիր պատգամավորները ոտքի կանգնեցին ու ծափերով դիմավորեցին իրենց գործընկերոջը, ինչը դուր չեկավ իշխանականներին։ «Խնդրում եմ՝ լռություն դահլիճում»,-արձագանքեց նիստը վարող փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Որոշակի իրարանցումից հետո դահլիճում լռություն հաստատվեց, և Ռուբինյանը շարունակեց ներկայացնել հարցը։