Ամերիկյան պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ շուտով պատրաստ կլինի․ Դոնալդ Թրամփ

Ամերիկյան պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ շուտով պատրաստ կլինի․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ԱՄՆ-ում շուտով պատրաստ կլինի եւ չի բացառել, որ պատրաստ լինի մինչեւ նոյեմբերի երեքին տեղի ունենալիք նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ «Ես չեմ գործում քաղաքական պատկերացումներից ելնելով, եւ ցանկանում եմ, որ պատվաստանյութը լինի հասանելի որքան հնարավոր է շուտ։ Եթե դա լիներ Օբամայի եւ Բայդենի վարչակազմերի ժամանակները, մենք կստանայինք պատվաստանյութը մի քանի տարում։ Նրանց անհրաժեշտ կլիներ երկու կամ երեք տարի, բայց մենք արագացրել ենք պրոցեսը»,- հայտարարել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը դրվատանքով է խոսել պատվաստանյութի մշակման համար ԱՄՆ-ում կատարված աշխատանքը։