Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ և փակել օդային տարածքը
Իսրայելի ռազմաօդային ուժերը մարտական պատրաստության են բերվել. տասնյակ ինքնաթիռներ երկնքում են, հայտարարել է ՑԱՀԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին:
«Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակման և պաշտպանական համակարգերը մարտական պատրաստության են բերվել. տասնյակ ինքնաթիռներ լիարժեք պատրաստության վիճակում երկնքում են: Մեր ռազմավարական գործընկերների, առաջին հերթին` ԱՄՆ-ի հետ, իրականացնում ենք իրավիճակի գնահատում, Միացյալ Նահանգների հետ համակարգված աշխատանք ենք տանում»,- ասել է նա:
ԶԼՄ-ների տվյալով` Իսրայելը գիշերը երեք ժամով կփակի «Բեն-Գուրիոն» օդանավակայանը` Իրանի կողմից հարձակման վտանգի պատճառով:
Ավելի վաղ Al Jazeera-ն, հղում անելով բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի, հայտնել էր` ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանը կարող է հարձակում գործել Իսրայելի ուղղությամբ կիրակի օրվա առաջին ժամերին:
Իսրայելական աղբյուրները հաղորդում են, որ Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ և փակել է Թեհրանի օդային տարածքը` մինչև իշխանություններից հատուկ կարգադրություն ստանալը:
Կարծիքներ