Ադրբեջանում տասնյակ գործարարներ են ձերբակալվել

Ադրբեջանում տասնյակ գործարարներ են ձերբակալվել

Բաքվի լրատվամիջոցները հակասական տեղեկություններ են հաղորդում ՆԳՆ կազմակերված հանցավորության գլխավոր վարչության հատուկ գործողության մասին:

Նախապես տեղեկություն էր տարածվել, որ իրավապահները ձերբակալել են գյուղնախարարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, ապա, հղում անելով ՆԳՆ աղբյուրներին՝ haqqin.az-ը գրեց, որ ձերբակալվել են գյուղնախարարության կապալառու մի քանի ընկերությունների ղեկավարների եւ նրանց հետ գործարարությամբ փոխկապակցված այլ անձանց: Ձերբակալվածների թիվն անցնում է մի քանի տասնյակից: