Որքան գումար է ծախսվել Անկախության օրվա միջոցառումների համար

Որքան գումար է ծախսվել Անկախության օրվա միջոցառումների համար

Ինչպես հայտնի է, ՀՀ անկախության օրը այս տարի անցկացվեց Գյումրիում։ Կառավրության լրատվության վարչությունից հետաքրքրվեցինք, թե որքա՞ն գումար է պետական բյուջեից ծախսվել Անկախության օրվա տոնական միջոցառումները կազմակերպելու համար այս տարի, մեզ հայտնեցին, որ ծախսվել է 220 մլն դրամ։

Համեմատության համար նշենք, որ անցած տարի բյուջեից ծախսվել է մոտ 85 միլիոն դրամ։