Գրոսմայստերներն օգնել են գումար հավաքել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար

Գրոսմայստերներն օգնել են գումար հավաքել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար

Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվել է համաժամանակյա խաղաշար Հայաստանի 4 ուժեղագույն գրոսմայստերների հետ, hաղորդում է ՀՇՖ-ի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Գրոսմայստերներ Տիգրան Հարությունյանի, Հայկ Մարտիրոսյանի, Մանուէլ Պետրոսյանի և Սամվել Տեր-Սահակյանի անցկացված 120 խաղերից հանգանակվել է 550.000 ՀՀ դրամ, որը կրկնապատկվել է և 1.100.000 ՀՀ դրամ փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Հայաստանի շախմատային ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել բոլոր այն անձանց, ովքեր մասնակցել են նախաձեռնությանը և օգնել սահմանին կանգնած զինվորներին: