Փաշինյանը փոշմանեց․ Քաջարանը մերժեց նրան

Փաշինյանը փոշմանեց․ Քաջարանը մերժեց նրան

Քիչ առաջ տեղեկացրինք, որ Փաշինյանը իր սյունիքյան գաղտնի այցի շրջանակներում պատրաստվում է մեկնել Քաջարան։ Քիչ առաջ Քաջարանից մեզ տեղեկացրել էին, որ այնտեղ ևս պատրաստվում են Փաշինյանին հայհոյանքներով դիմավորել, դեռ ավելին ուզում են թույլ չտալ, որ մտնի քաղաք։

Մեզ ասացին նաև, որ պատերազմում զոհված քաջարանցիների ծնողները շրջափակել են գերեզմանատունը, որտեղ հանգչում են իրենց զավակներն ու հարազատները, որպեսզի թույլ չտան Փաշինյանին մտնել գերեզմանատուն։ Տեսնելով, որ նույն ընդունելությունը, որին արժանացել էր Ագարակում և Մեղրիիում, իրեն սպասում է նաև Քաջարանում, Փաշինյանը փոշմանել է, և որոշել է չմտնել Քաջարան, փաստորեն Քաջարանը մերժեց Փաշինյանին, այնտեղ էլ են վանկարկում «Նիկոլ՝ դավաճան»։