Պետք է համակերպվենք 1-1-ի հետ․ Տուխելը՝ «Ռեալի» հետ ոչ-ոքիի մասին

Պետք է համակերպվենք 1-1-ի հետ․ Տուխելը՝ «Ռեալի» հետ ոչ-ոքիի մասին

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղի արդյունքի մասին։ «Ռեալ»- «Չելսի» դիմակայության առաջին խաղը երեկ ոչ-ոքի՝ 1-1 ավարտվեց։

«Հանդիպումը մենք սկսեցինք  շատ լավ, շատ համարձակ և ամենակարևորը արդյունավետ: Առաջին խաղակեսում մենք արժանի էինք հաղթանակի և դրա հնարավորությունն ունեինք: Ցավոք, Մադրիդի «Ռեալը» դարպասը գրավեց ստանդարտից հետո , բայց այլևս շանսեր չունեցավ: Մեծ հաշվով ողջ հանդիպման ընթացքում թույլ չտվեցինք մադրիդցիներին ինչ-որ վտանգավոր դրվագներ ստեղծել։Հանդիպան հաշիվը հիասթափեցնող է: Մեզ անհրաժեշտ էր հանգստություն պահպանել և չկորցնել մեր նկատմամբ վստահությունը: Հանդիպման երկրորդ կեսին ավելի շատ մարտավարական պայքար էր ընթանում, և նկատելի դարձավ, որ մենք հոգնել ենք: Մենք ընդամենը մի քանի օր ժամանակ ունեինք վերականգնվելու մեկ այլ դժվար խաղից հետո: Այսպիսով, մենք պետք է համակերպվենք 1:1-ի հետ»,- ասել է մասնագետը։