Պարոնը «նապրիմերի համար է ասում»

Պարոնը «նապրիմերի համար է ասում»

Նիկոլին մեղադրում եք, որ Արցախից ձեռք է քաշել։ Ինքն ու իր «դամ պահողները» օրակարգում հենց այդ հարցն են ուզում շրջանառվի։  Արցախը շրջափակված է, իրենք էլ իբր դես ու դեն են վազում՝ «կրակը հանգցնելու»։ Մեկն էլ դիմում է ժողովրդին՝ կուզեք Արցա՞խը կորցնել, թե՞ Հայաստանը։ Արցախն ու Հայաստանն իրենց համար տանձ ու խնձորի պես մի բան է։ Ոնց որ հարցնեն՝ տա՞նձն ես սիրում, թե՞ խնձորը։ Նրանց արածը նմանեցնում եմ մի հումորանման պատմության։ Տղան ծանր հիվանդ հորը հարցնում է՝ սիրտդ ի՞նչ է ուզում, բերեմ։ Հայրն էլ ասում է՝ սիրտս մի հասած տանձ է ուզում։ Ասում ու սպասում է։ Տղան տեղից չի շարժվում։

Հայրն ասում է՝ բա խի՞ չես բերում, տղան էլ թե՝ «նապրիմերի համար էի ասում»։ Հիմա սրանք են։ Ոչ Արցախը կա, ոչ Հայաստանը։ Արցախից «պարոնը» բաց- բաց հրաժարվեց։ Ու հիմա «հասած տանձի» վրա է իբր խաղադրույք դնում, ասում, որ 29,8 հազար քառակուսի կիլոմետրի համար է կռվում։ Գիտե՞ք ինչու է այդպես ասում։ Որ չհասկանաք՝ Հայաստանը վաղուց տված-պրծած է։ Հայաստանի մասնատված վիճակը նայեք։ Մեր սահմանամերձ քաղաքները իրենց ողջ գեղեցկությամբ ադրբեջանցիների նշանառության տակ են։ Ու դա մինչև Արցախի շրջափակելն է եղել։ Էդ  29, 8 քառակուսի կիլոմետր պահելը «նապրիմերի համար է ասում»։ Մենք հիմա հայտնվել ենք մեր վերջին ցանկությունը հայտնելու վիճակի մեջ։ Գլխի չենք ընկնում։