ՔՊ կուսակցության Կոտայքի մարզի նախընտրական շտաբներում «խառն» են

ՔՊ կուսակցության Կոտայքի մարզի նախընտրական շտաբներում «խառն» են

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավն այսօր ավարտվեց, սակայն մեր  տեղեկություններով՝  ՔՊ կուսակցության Կոտայքի մարզի նախընտրական շտաբներում «խառն» են:Մասնավորապես անհանգիստ են Եղվարդ (Նաիրի)տարածաշրջանի քայլածները: Լուրջ առաջադրանք պետք է կատարվի:Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը կիրակի օրը քննություն պետք է հանձնի: Գործի են դրվել բոլոր վարչական լծակները, մարտի են ելել նախկին ՀՀԿ-ական, ներկայում ՔՊ դարձած գյուղապետերը: Նրանք ամեն ինչ անում են Ռոմանոս Պետրոսյանին իրենց հավատարմությունը հայտնելու և դա գործով ապացուցելու, այս պարագայում ՔՊ համակիրներ հավաքագրելու համար:

Հիշեցնենք, որ Եղվարդ խոշորացված համայնքի ղեկավար է ցանկանում դառնել ոչ վաղ անցյալում ՀՀԿ տասովչիկ, բոլոր տարիներին Հանրապետականի համար ձայներ ապահոված, Եղվարդ համայնքի ավագանու անդամ Վաղինակ Ամիրխանյանը: Պատահական չէ, որ նա Եղվարդում հայտնի է տասովչիկ Վաղո անունով: Ժամանակին գլխի ընկնելով, որ ՀՀԿ նավը խորտակվում է Վաղոն հեռացավ ՀՀԿ շարքերից և ոչ ավել ոչ պակաս հայտնվեց ՔՊ կուսակցության  շարքերում և այնպես արեց, որ կուսակցության Եղվարդի տարածաշրջանի լիդերները հեռանան ՔՊ-ից:

ՔՊ թեկնածուն այս քարոզարշավի օրերին ակտիվություն չցուցաբերեց, ՔՊ միակ թեկնածուն էր, որ պասիվ քարոզարշավ արեց, ասում են՝ երես չուներ մարդկանց մեջ երևալու. նախկինների համար է միշտ ձայն խնդրել։ Իր փոխարեն հավաքներ է արել եւ մարզպետարանի ենթակայության տակ գործող հիմպարկների աշխատողներին տեռոր արել Ռոմանոսը: