Հրկիզել է մորը՝ իրեն փող չտալու համար

Հրկիզել է մորը՝ իրեն փող չտալու համար

Ռուսաստանի Կալուգայի մարզի Բորովսկ քաղաքում որդին հրկիզել է մորը եւ կրակի մատնել մոր տունը այն պատճառով, որ մայրը հրաժարվել է որդուն փող տալ։

Այս մասին հայտնում է ռուս լրագրող Եվգենի Սերկինը։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 16-ի գիշերը։ Հրշեջները հրդեհված տանից հանել են վաթսունամյա կնոջը։ Կինը հոսպիտալացվել է Կալուգայի հիվանդանոցներից մեկում։ Այրվել է նրա մարմնի մոտ 90 տոկոսը։ Կինը գտնվում է ծանր վիճակում։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք որդին ձերբակալվել է։ Հայտնի է նաեւ, որ որդին մորը եւ նրա տունը հրդեհելուց առաջ խլել է մոր հեռախոսը։