ՔՊ-ն գող` սիրտը դող. Վահագն Ալեքսանյան, կարող ես Հաագայի դատարան էլ դիմել

ՔՊ-ն գող` սիրտը դող. Վահագն Ալեքսանյան, կարող ես Հաագայի դատարան էլ դիմել

Երեկ Սիսիանում ընթացող ընտրությունների հետ կապված թեկնածուներից մեկի շտաբից մեզ էին տրամադրել մի տեսանյութ, որտեղ Սիսիանում ՔՊ-ի թեկնածուն ընտրատեղամասի հենց մուտքի մոտ բավականին երկար զրուցում է մի քաղաքացու հետ եւ ձեռքով երկար բարեւում: Տեսանյութն արած անձը պնդում էր, որ թեկնածուն ձեռքը տանում է քաղաքացու գրպանը: Իհարկե, սույն փաստն այնքան էլ միանշանակ չէր, բայց մենք տեսանյութն առանց մեկնաբանության տեղադրեցինք մեր կայքում` վերնագրելով. «ՔՊ-ական թեկնածուն ձեռքը մտցնում է քաղաքացու գրպանը» ե հնարավորություն տալով, որ ընթերցողն անձամբ դիտի այն:

Այս մեկ տողանոց վերնագիրն ու մի քանի վայրկանանոց տեսանյութը, պարզվում է, խիստ վրդովվեցրել է որոշ ՔՊ-ականների եւ նրանց կցված որոշ լրատվամիջոցների: Եւ նրանք փորձել են սա կեղծ լուր որակել, իբր մենք ընտրակաշառք բաժանելու մասին կեղծ լուր ենք տարածել: Իհարկե, ամենալավը սիսիանցիները գիտեն, թե ով, ինչքան ընտրակաշառք է բաժանել, կամ` չի բաժանել: Եթե չեք բաժանել, հարց է ծագում` ինչո՞ւ եք խառնվել իրար:
Երկրորդը, գրագիտությամբ չփայլող որոշ անձանց համար հատուկ նշենք, որ մեր նյութը տեքստային չէր` տեսանյութ էր, ուստի յուրաքանչյուր անձ կարող էր դիտել եւ անձամբ եզրակացնել` ինչ է անում թեկնածուն ընտրատեղամասի դռան դիմաց կանգնած:

Երրորդը, ինչպես ասում են, գող` սիրտը դող: Այ, սիվիկներ ու վահագնալեքսանյաններ, կարող եք հազար դատարան դիմել` Հաագայի դատարանն էլ վրադիր, եթե անգամ գրել ենք, թե թեկնածուն մտնում է քաղաքացու գրպանը, ի՞նչ իմացաք, որ նկատի ունենք, թե ընտրակաշառք է բաժանում: Գուցե` ոչ թե ընտրակաշառք է բաժանում, այլ ի՞նքն է գողություն անում, իսկ գուցե` ընդամենը կոնֆե՞տ է դնում իրեն «ջնջել» պատրաստվող համաքաղաքացու գրպանը:
Մի լավ անեկդոտ կա Ստալինի ու Բերիայի մասին` «Իսկ դու Լավրենտի Պավլովիչ, բեղավոր ասելով ո՞ւմ նկատի ունեիր»:

Գուցե այդքան աղմուկ չբարձրացնեիք, չմատնեի՞ք ձեզ: