«Հրապարակ». Սիմիդյանի զոքանչն էլ մերժեց ՔՊ-ին

«Հրապարակ». Սիմիդյանի զոքանչն էլ մերժեց ՔՊ-ին

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին Նաիրի խոշորացված համայնքում առաջադրվել էր նաեւ Եղվարդի 22 տարվա համայնքապետ Նորայր Սարգսյանը։ Նա առաջադրվել էր շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանի զոքանչի՝ Լյուդմիլա Սարգսյանի Վերակազմյալ սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ցուցակով։ ՔՊ-ն եւս այստեղ ուներ թեկնածու։ Քվեարկության մասնակիցների 43,81%-ն իր ձայնը տվել էր Նորայր Սարգսյանին, 28,63 %-ը՝ ՔՊ-ին, «Հանրապետությունը»10,21 % էր ստացել, «Իմ հզոր համայնքը»՝ 7,67 %, ՀՅԴ-ն՝ 4,52 %։ Չնայած իշխանությունն ամեն ինչ անում էր, որ կրկնվեր Գյումրու սցենարը, սակայն Նորայր Սարգսյանը դեկտեմբերի 20-ին ՀՅԴ-ի ու «Հզոր համայնքի» աջակցությամբ 8-րդ անգամ ընտրվել է համայնքի ղեկավար։ Սիմիդյանի զոքանչն էլ, փաստորեն, մերժեց ՔՊ-ին կամ չկարողացավ օգնել։