Հուսիները հարձակվել են ամերիկյան ավիակրի վրա. ի՞նչ է հայտնի

Հուսիները հարձակվել են ամերիկյան ավիակրի վրա. ի՞նչ է հայտնի

Եմենի հյուսիսում կառավարող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հուսիներ) շարժումը հայտարարել է Կարմիր ծովի հյուսիսային հատվածում ամերիկյան Harry Truman ավիակրի վրա երկրորդ հարձակման մասին։ 

Այս մասին ասվում է Х սոցցանցում շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիայի հրապարակած հաղորդագրության մեջ։

«Ամերիկյան Harry Truman ավիակիրը Կարմիր ծովի հյուսիսային հատվածում ենթարկվել է բալիստիկ թևավոր հրթիռների և անօդաչուների հարձակման», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ՝ կիրակի երեկոյան, հուսիները հայտարարել էին ավիակրի վրա հարձակման մասին՝ դա անվանելով Եմենի տարածքի ռմբակոծության պատասխան, որի հետևանքով, հուսիների կառավարության առողջապահության նախարարության տվյալներով, ավելի քան 50 մարդ է զոհվել, հարյուրից ավելին՝ վիրավորվել։

ԱՄՆ ռազմական ավիացիան պարբերաբար հարձակումներ է իրականացնում Եմենի հյուսիսային Սաադա նահանգի վրա, որը համարվում է հուսիների հենակետը: 

Վերջին օրերին հարվածներ են հասցվել նաև երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մաարիբ նահանգին, որը մասամբ գտնվում է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության վերահսկողության տակ։