Միաժամանակ տիեզերքում գտնվող մարդկանց թվի ռեկորդ է սահմանվել 

Միաժամանակ տիեզերքում գտնվող մարդկանց թվի ռեկորդ է սահմանվել 

Միաժամանակ տիեզերքում գտնվող մարդկանց թվի ռեկորդ է սահմանվել։ Այս մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ ռուսական «Союз МС-26» արբանյակի արձակումից հետո, որի անձնակազմում երեք հոգի է եղել, այդ թիվը հասել է տասնիննի։ Նման բան երբեւէ պատմության մեջ չի գրանցվել դեռ։ Բացի ռուս տիեզերագնաց Իվան Վագներից, Ալեքսեյ Օվչինինից եւ ամերիկացի տիեզերագնաց Դոնալդ Պետիտից, ուղեծրում են գտնվում նաեւ Միջազգային տիեզերակայանի 71-րդ երկարատեւ էքսպեդիցիայի անդամները՝ Օլեգ Կոնոնենկոն, Նիկոլայ Չուբը, Ալեքսանդր Գրեբենկինը, ամերիկացիներ՝ Տրեյսի Դայսոնը, Մեթյու Դոմինիկը, Մայքլ Բարատը, Ջանեթ Էփսը, ինչպես նաեւ՝ Բարի Վիլմորն ու Սունիտա Վիլյամսը։ Չինական «Տյանգուն» կայանում գտնվում են Յե Գուանֆուն, Լի Ցունը եւ Լի Գուանսուն։ Բացի այդ, տիեզերքում են Ջարեդ Այզեկմանը, Սկոթ Պոտիտը, Սառա Ջիլիսն ու Աննա Մենոնը, որոնք արդեն առաջին տիեզերք բարձրացած տուրիստներն են։