Ո՞րն է լինելու Պուտինի 2023 թ․ առաջին արտասահման կանգառը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերին ծրագրել է այց կատարել Պեկին՝ Սի Ծինփինի հետ բանակցությունների համար։
Այս մասին խոսել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Սա ՌԴ ղեկավարի արտասհմանյան առաջին այցն է 2023 թվականին։
«Պուտինը ծրագրում է Պեկինում բանակցություններ վարել Սի Ծինփինի հետ», - Պատրուշևի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։
Նա հավելել է, որ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին։
Վերջին անգամ Կրեմլի ղեկավարը լքել է երկիրը 2022 թվականի դեկտեմբերին, երբ նա մեկնել էր Բելառուս։ Իսկ նույն տարվա աշնանը Պուտինը մեկնեց Հայաստան և Ուզբեկստան։
Կարծիքներ