Զելենսկին երկարաձգեց ռազմական դրությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Գերագույն ռադայի ընդունած օրենքները՝ ռազմական դրությունը և համընդհանուր զորակոչի ժամկետը ևս 90 օրով երկարաձգելու մասին։
Այս մասին են վկայում Ուկրաինայի խորհրդարանի կայքի տվյալները։
Ռազմական դրության և համընդհանուր զորակոչի ժամկետը լրանում է օգոստոսի 11-ին։
Ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան Ուկրաինայում մտցվել են 2022 թվականի փետրվարի 24-ին և դրանից հետո մի քանի անգամ երկարաձգվել են։
Հիշեցնենք, որ ռազմական դրության կրկնակի երկարաձգումն անհնարին դարձրեց երկրում խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը։
Այդ կապակցությամբ Ուկրաինայում և ոչ միայն ակտիվորեն քննարկվում է Զելենսկու լեգիտիմության հարցը, որի պաշտոնավարման հնգամյա ժամկետը լրացել է 2024 թ. մայիսի 21-ի գիշերը։
Կարծիքներ