«Մի հոգի նշանվեց, սաղս մնացինք տանը» (Կատակում է ֆեյսբուքը)

Մեր ժողովրդի հումորն անսպառ է, դա հույս է տալիս, որ մեզ ոչ մի վիրուս չի կարող հաղթել։ Մեր ներքին ինքնապաշտպանական ուժերն ի մի բերենք, հումորի զենքով փորձենք զրահի պես պաշտպանվել, միաբանվենք, իրար մեջ թշնամի չփնտրենք, որպեսզի կարողանանք այս արտակարգ իրավիճակից պատվով դուրս գալ։ Քաղաքական բոլոր զենքերը մի կողմ դնենք, պայքարենք իրական թշնամու դեմ, որ հիվանդության տեսքով բերրի արտ է մտել ու, եթե դեմը չառնենք, կվտանգվի մեր արտը, մեր հացը․․․ Հումորը թողնենք ժողովրդին, իսկ ծառայությունը, գործը՝ իշխանությանը։ Ներկայացնում եմ ֆեյսբուքյան հումորներից․
Արամ Կարապետյան
Աղջի Նախշուն, աղջկադ նշանդրեքին տղու կողմից ո՞վ կար…
-Սահակը, Պարգևը, Համոն, Սուսանը......Կորոնավիրուսը.....Սերոժը..Մի 50 հոգի կլինեին
․․․
Առաջ առաջարկում էին. գնալ միասին ռեստորան, սրճարան, բոուլինգ ու բիլիարդ խաղալու, ֆուտբոլ դիտելու...միտինգի...
Հիմա...Մի հատ չինքնամեկուսանա՞նք , ընկեր…
Քոչարյան Կարեն
Կոռոնավիրուսը իսկական տուրիստ է:
Ծաղկաձոր, Էջմիածին, Սևան...
Մնաց Գառնի-Գեղարդը
․․․
Հիմա որ Մանվելը լիներ, բա էջմիածնում կոռոնավիրուս կլինե՞ր: Միանգամից կգյուլլեր
Hovhannes Lalazaryan Ուղարկեք Քյավառ, թող սատկի, օրաղի հոտից
Լուսահոգի Արամայիս Սահակյանն ասում էր, թե նաև ծիծաղով պետք է հաղթենք:
...Եթե մի նշանդրեքից այսպիսի իրավիճակ ստեղծվեց, պատկերացնո՞ւմ եք, ինչ կլիներ, եթե հարսանիք լիներ:)))
Ara Vardanyan
Հա բայց տենց տեղ ես էլ կմեկուսանայի։ Բա ինչու՞ դուք Սևան, իսկ մեզ հենց ուզում եք մեկուսացնել՝ կենտրոն քրեակատարողական։
Ankakh Hayastan
Ուղարկիր «Ես էլ էի նշանդրեքի» բառերով sms 2020 կարճ համարին և ստացիր անվճար ուղեգիր դեպի Ծաղկաձոր
Andranik Tevanyan
Եթե ճիշտ եմ հասկացել մեսիջը, ապա վիրուսի դեմ պայքար է մղվելու ոստիկանական մեթոդներով։ Այսինքն՝ վիրուսին սկզբում պառկեցնելու են ասֆալտին, հետո տանեն քաղմաս ու երեք ժամից բաց թողնեն։
Argishti Kiviryan
Ասըմ ա, էս ում թագավոր վիրուս ախպերն ա...
Արամ Մանուկյան
Վտանգավոր վիրուս չի , Տուզիկ վիրուսա , եսիմ ում շուննա , Դուխով ժողովուրդ ջան ՝ աշխարհի ապահով երկիրների շարքում ենք ։
Այ սենց քամի էին անում ։
"Հանրաքվես կորոնավիրուսով կդրեմ..." Նիկոլ Փաշինյան )))
Galstyan Arman Galstyan
Արա էս ինչ էր մի հոգի նշանվեց, սաղս մնացինք տանը
Karen Sahakyan
Սաղ՝ հեչ, գոնե խնամիների մեջ կոնֆլիկտ չլինի․․․
Galstyan Arman Galstyan
·
Պահանջում եմ նշանը անհապաղ հետ տալ
․․․
Հազար ասինք տարոսիկ բաժանեք ոչ թե վիրուսիկ։
Կարծիքներ