Հեռախոսազրույց են ունեցել Պուտինն ու Ալիեւը

Հեռախոսազրույց են ունեցել Պուտինն ու Ալիեւը

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Երկու նախագահները վերահաստատել են ակտիվ եւ կառուցողական համագործակցության շարունակման կարեւորությունը՝ երկու երկրների պառլամենտների միջեւ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ալիեւը նաեւ շնորհավորել է Պուտինին՝ Պետդումայի ընտրությունների առիթով։ Ալիեւը նաեւ խորին ցավակցություններ է հայտնել՝ Պերմի պետհամալսարանում տեղի ունեցա միջադեպի կապակցությամբ։ Պայմանավորվել են շարունակել շփումները։