ՌԴ-ն ուժեղացնում է Իրանի ռազմաօդային ուժերը․ ինչ է հայտնի

ՌԴ-ն ուժեղացնում է Իրանի ռազմաօդային ուժերը․ ինչ է հայտնի

Իրանն ավարտում է Ռուսաստանից Սու-35 կործանիչների, Յակ-130 ուսումնա-վարժական ինքնաթիռների և Մի-28 հարվածային ուղղաթիռների գնման ընթացակարգը։ Tasnim-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության փոխնախարար Մեհդի Ֆարհին։

Անդրադառնալով իրանական ռազմական արդյունաբերության ձեռքբերումների մասին հարցին, նա ընդգծել է ռուսական ինքնաթիռների ձեռքբերման կարևորությունը։ Փոխնախարարը նշել է, որ նշյալ տեխնիկան շուտով կհասնի Իրան։ 

Դեռևս 2022 թվականի դեկտեմբերին իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով արևմտյան հետախուզական ծառայությունների աղբյուրներին, գրել էին, որ Իրանը շուտով կարող է Ռուսաստանից ստանալ 24 հատ Սու-35 կործանիչներ։ 

Ի սկզբանե Մոսկվան մտադիր էր այդ ինքնաթիռները վաճառել Եգիպտոսին, սակայն ԱՄՆ վարչակազմի կողմից գործարքը խափանելուց հետո որոշում է կայացվել Իրանին մատակարարել Սու-35-երը։ 

2023 թվականի մայիսին Թեհրանը հայտարարեց, որ Սու-35-ը կստանա «առաջիկա շաբաթների ընթացքում»։