Վաշինգտոնը դադարեցնում է առեւտրային բանակցությունները Թուրքիայի հետ

Վաշինգտոնը դադարեցնում է առեւտրային բանակցությունները Թուրքիայի հետ

Արդեն հայտնի է, որ Սիրիայում «Խաղաղության ակունք» օպերացիան իրականացնելու պատճառով, Միացյալ Նահանգները սանկցիաներ է սահմանել ընդդեմ Թուրքիայի։ Թեեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենց հետաքրքիր չեն այդ սանկցիաները եւ իրենք չեն ընկրկելու, սակայն պարզվում է, որ այդ սանկցիաները բավական զգալի են։ Մասնավորապես, Վաշինգտոնը դադարեցնում է Անկարայի հետ առեւտրային բանակցությունները։ Ապագայում սանկցիաները կարող են առնչվել վիզաների տրամադրմանն ու թուրքական ֆինանսական սեկտորին։ Բացի այդ, սանկցիաները առնչվում են թուրք պաշտոնյաներին, ինչպես նաեւ թուրքական պողպատի՝ ԱՄՆ ներկրման համար սահմանվում է 50 տոկոսանոց մաքսատուրք։