Դիաբետը կարելի է հայտնաբերել 1 րոպեում․ գիտնականներ 

Դիաբետը կարելի է հայտնաբերել 1 րոպեում․ գիտնականներ 

Գիտնականները նոր մեթոդ են հայտնաբերել, որը կարող է հայտնաբերել մարդու մոտ շաքարային դիաբետի առկայությունը՝ վերլուծելով մոտ մեկ րոպեանոց ձայնագրությունների բովանդակությունը։ Արհեստական բանականության ալգորիթմով աշխատող նոր մեթոդը վերլուծում է նման ձայնագրությունների տարբեր վոկալային բնութագրիչները, ինչպիսիք են բարձրությունը, ինտենսիվությունը, տոնը, որպեսզի հայտնաբերի տարբերություններ դիաբետ ունեցող եւ չունեցող մարդկանց ձայնագրությունների միջեւ։

Արդյունքում, նոր մեթոդը կարող է տղամարդկանց մոտ դիաբետի առկայությունը որոշել 71 տոկոս հավանականությամբ, կանանց մոտ՝ 66 տոկոս հավանականությամբ։ Մասնագետները սա համարում են լավ արդյունք։ Սակայն նաեւ նշվում են, որ մեթոդի ուղղությամբ դեռ շատ գիտական, հետազոտական աշխատանք կա անելու, քանի որ ապագայում այն կարող է նպաստել, որպեսզի աշխարհում ամենատարածված հիվանդություններից մեկը ախտորոշվի արհեստական բանականության օգնությամբ։