Մահացել է Քենեդիների ընտանիքի ամենից տարեց ներկայացուցիչը 

Մահացել է Քենեդիների ընտանիքի ամենից տարեց ներկայացուցիչը 

97 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդու հարսը՝ ամերիկացի սենատոր եւ գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդու այրին՝ Էթել Քենեդին։ Այս մասին հայտնում է նրա թոռը՝ Ջո Քենդին իր սոցկայքային էջում։ Մահվան պատճառը հետինսուլտային բարդություններն են եղել։ 97-ամյա Էթել Քենեդին անցյաշ շաբաթ ինսուլտ էր տարել։ Էթել Քենեդին եղել է ակտիվ հասարակական գործիչ, հանդես եկել մարդու իրավունքների պաշտպանությամբ։

Նա ուներ 9 երեխա, 34 թոռ եւ 24 ծոռ։ Էթել Քենեդին ամերիկյան ամենից հայտնի քաղաքական ընտանիքներից մեկի՝ Քենեդիների ամենից տարեց ներկայացուցիչն է։ 2014 թվականին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամայի կողմից Էթել Քենեդին պարգեւատրվել էր «Ազատության» շքանշանով։