Ելցինյան շրջանի վերջին նահանգապետը Ռուսաստանում հրաժարական է տվել 

Ելցինյան շրջանի վերջին նահանգապետը Ռուսաստանում հրաժարական է տվել 

Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Եվգենի Սավչենկոն, ով հանդիսանում է Ռուսաստանում առաջին նախագահ Բորիս Ելցինի շրջանից մնացած վերջին նահանգապետը, վաղաժամ հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է նահանգապետի մամուլի ծառայությունը։ Սավչենկոն ընտրվել է մարզային Դումայի պատգամավոր եւ դրա պատճառով է նահանգապետի պաշտոնից հրաժարվում։ Բացի այդ, սեպտեմբերի քսաներկուսին նախատեսված է քննարկել Սավչենկոյին Դաշնային խորհրդի անդամի լիազորություններով օժտելու հարցը։ Սավչենկոն Դաշնային խորհրդում պաշտոնավարել է 1996-2001 թթ։ Բելգորոդի մարզի նահանգապետ առաջին անգամ դարձել է 1993 թվականին։