Ուկրաինական խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով․ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար

Ուկրաինական խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով․ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայում ներկայիս տիրող բարդ իրավիճակը կարող է կարգավորվել բանակցությունների միջոցով, սակայն Ուկրաինային դաշինքը կշարունակի օգնել, որպեսզի «գետնի վրա» վերջինս հասնի հաջողությունների, ինչը նրան հնարավորություն կտա բանակցություններում ունենալ ամուր դիրքեր եւ պայմանավորվել Մոսկվայի հետ։

Ստոլտենբերգը ասել է, որ հիմնական խնդիրը շարունակում է մնալ այն, թե որտեղ են սկսվելու բանակցությունները Ուկրաինայի հարցով եւ երբ։ Նա հավելել է, որ իրենք փորձում են այնպես անել, որ հակամարտությունը էլ ավելի չխորանա: