Էրդողանը սպառնացել է նոր ռազմագործողություն սկսել Սիրիայում

Էրդողանը սպառնացել է նոր ռազմագործողություն սկսել Սիրիայում

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ եթե ահաբեկիչները չհեռանան թուրքական սահմանի հարակից տարածքներից, ապա ինքը կարող է սկսել նոր ռազմագործողություն։ «Սիրիայի կողմից սպառնալիքը մեր տարածքների հանդեպ շարունակվում է։

Վերջերս ահաբեկիչներ են վնասազերծվել, որոնք ահաբեկչական բռնարարքներ են նախապատրաստած եղել, որ իրականացնեն մեր տարածքում։ Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները սիրիա-իրաքյան սահմանին նոր մարտագործողությունների թատերաբեմ է ստեղծում։ Եթե ահաբեկիչները չհեռանան մեր սահմաններից, մենք նոր ռազմագործողություն կսկսենք»,- ասել է Էրդողանը՝ իր կուսակցության ֆրակցիայի հետ հանդիպման ընթացքում։