ՊՇՌ թեստերը կախարդական ձևով դարձել են 6000-ից 7000 դրամ. այս շենքում կոռուպցիոն մեծ ռիսկեր են եղել

ՊՇՌ թեստերը կախարդական ձևով դարձել են 6000-ից 7000 դրամ. այս շենքում կոռուպցիոն մեծ ռիսկեր են եղել

«Նախարարությունը չգիտի, որ մինչև այժմ ՊՇՌ թեստավորումն արժեր 15-20 հազար դրամ, հիմա կախարդական ձևով դարձել է 6000-7000 դրամ։ Սա նշանակում է, որ այս նախարարության շենքում մեծ կոռուպցիոն ռիսկեր են եղել։ Եթե կար հնարավորություն 20 հազար դրամանոցը մեկ օրում դարձնել 7000 դրամ, ո՞ւմ գրպանն է գնացել հարկատուների գումարը, ո՞վ է յուրացրել։ Թող պատասխանատվության ենթարկեն»,- այս մասին քիչ առաջ Առողջապահության նախարարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ ասաց մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք՝ մի խումբ քաղաքացիներ, հիմնականում Առողջապահական հասարակական կազմակերպության անդամներ, բողոքի ակցիա են իրականացնում ՝ պահանջելով N65-Ն հրամանը անվավեր ճանաչել, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ից բոլոր աշխատակիցները կամ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնեն: 

«Հենց մենք ենք պատասխանատու մեր կյանքի ու առողջության համար, պատվաստումները պետք է լինեն յուրաքանչյուրի գիտակցված որոշումը և ոչ պարտադրանք։ Մտավախություն ունենք, որ ՀՀ-ում այժմ՝ երբ չի գործում օրենքը, գործազրկության ցուցանիշն անհանգստացնող է ու վստահ ենք, որ հոկտեմբերի 1-ից ցուցանիշը կարող է աճել։

Թող մարդկանց չստիպեն, Սահմանադրությամբ մարդիկ իրենց կյանքի ու առողջության տերն են, և իրավունք չունեն պարտադրել ու ազատել մարդկանց աշխատանքից։ ՀՀ-ում՝ գործազրկության բարձր աստիճան ունեցող պետությունում մարդկանց սպառնում են աշխատանքից ազատել, սա նշանակում է, որ պետությունը անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս քաղաքացիների նկատմամբ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մյուսը։