Հունիսի 12-ին մատները կորցրած Եսայի Քարամյանը դուստր է ունեցել
Հունիսի 12-ի ակցիայի ժամանակ նռնակի պայթյունից մատները կորցրած, քառասունչորսօրյա պատերազմի կամավոր մասնակից Եսայի Քարամյանը հայր է դարձել: Այդ մասին հրապարակում է արել Քարամյանի կինը՝ Նաիրա Սահակյանը:
Փոքրիկին անվանել են Շուշան: Թե փոքրիկի, թե մայրիկի ինքնազգացողությունը լավ է։ Փոքրիկը ծնվել է նոյեմբերի տասնմեկին:
Հիշեցնենք, որ Եսայի Քարամյանը վիրավորվել էր հունիսի 12-ին Սրբազան պայքարի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ մարդկանց մեջ նետված լուսաձայնային նռնակների պայթյունի հետևանքով: Ավելի ուշ, Եսայի Քարամյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ պատերազմի դաշտից անվնաս էր վերադարձել, հիմա վիրավորվել է հարազատ Երևանում՝ ոչ պատերազմական իրավիճակում:
Երիտասարդ ծնողներին շնորհավորում ենք ու ցանկանում, որ իրենց զավակին մեծացնեն խաղաղ ու անվտանգ Հայաստանի կապույտ երկնքի տակ:
Կարծիքներ