Մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ են իրականացվել

Մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ են իրականացվել

Իրականացվել են մի քանի զինատեսակի և կառավարման համակարգերի գծով փորձարկումներ, որոնք մոտ ապագայում հնարավրություն կունենան կիրառվել ԶՈւ-ում ։Ռազմարդյունաբերության ոլորտում գործող բոլոր ընկերությունների հետ հանդիպումներում վեր են հանվել մարտահրավերներն ու խնդիրները։ Այսօր՝ ապրիլի 15-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Գրանցվել է ռազմաարդյունաբերությամբ զբաղվող մի քանի նոր ընկերություն:Մշակվել է ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտների արտադրական հզորությունների զարգացման հիմնադրամի հայեցակարգը, որը հնարավորություն է տալու մեծ արդյունավետությամբ զարգացնել ռազմարդյունաբերության ոլորտը: Ռազմարդյունաբերողներն այս պահին 122 մլրդ դրամի պատվեր են ստացել ՊՆ-ից»,- ասել  է նա: