Որ հրապարակումների պատճառով հայտնվեցինք հարձակման թիրախում

Որ հրապարակումների պատճառով հայտնվեցինք հարձակման թիրախում

Երկու օր մեր կայքն աննախադեպ կիբերհարձակման էր ենթարկվել, որի արդյունքում չէր գործում․ 15 տարվա մեր գործունեության ընթացքում նման բան չէր եղել, որ hraparak.am-ը չգործի։ Նման հարձակումներ, մեզ ասացին, որ իրականացվել են ռուսական կայքերի վրա, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի պահին եւ միայն պետական կառույցների աջակցությամբ են հաղթահարվել։ 

«Հրապարակը» մեն մենակ էր պայքարում այդ հարձակման դեմ, որին պետական կառույցները ոչ միայն որեւէ կերպ չաջակցեցին, այլ մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ արշավը նախաձեռնվել եւ կազմակերպվել է հենց պետության ներկայացուցիչների՝ իշխանությունների կողմից։

Այս օրերին մենք եւ մեր ընթերցողները փորձում էինք գուշակել, թե ինչն է այս հարձակման առիթը հանդիսացել (պատճառը հասկանալի է՝ «Հրապարակի» գործունեությունն է առհասարակ)։ Ո՞ր հրապարակումներն են մղել նման աննախադեպ եւ որ ամենակարեւորն է՝ խիստ ծախսատար արշավը կազմակերպելուն։

Մեր ընթերցողների եւ փորձագետների օգնությամբ փորձել ենք առանձնացնել վերջին օրերի նման հրապարակումները եւ ընթերցողների խնդրանքով՝ որոշել ենք վերահրապարակել։ 

Դրանցից մեկը, ըստ փորձագիտական խմբի, այս հրապարակումն է եղել․

Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով ոչ միայն Արցախի Հանրապետությունը հայաթափվեց ու արցախահայերը ենթարկվեցին ցեղասպանության, այլև ադրբեջանական կողմը մի շարք անձանց գերեվարեց: Նրանց շարքերում Արցախի նախկին նախագահներն են, ինչպես նաև զինվորական գործիչներ:

«Հրապարակի» տեղեկություններով` Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, որը ևս գերության մեջ է հայտնվել, Բաքվի բանտում մի քանի օր առաջ խոշտանգումների է ենթարկվել: Ըստ մեր աղբուրի` վերջինիս ազերիները ստիպել են ասել «Ղարաբաղն Ադրբեջան է», սակայն նա հրաժարվել է ասել եւ խոշտանգումների է ենթարկվել:

Շարունակելի