Նիկոլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր

Նիկոլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյանների ուղեկցությամբ քիչ առաջ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։

Նշենք, որ 1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գունդ» ստեղծելու որոշում ընդունեց, 1991թ. մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն, իսկ 1992 թվականի հունվարի 28-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին» պատմական  որոշումը՝ դրանով փաստելով Հայկական ազգային բանակի ստեղծումը: Հունվարի 28-ը տոն եւ ոչ աշխատանքային օր է հռչակվել արդեն 2001-ին: