Իրանի ԱԳՆ-ն՝ ԼՂ ընտրությունների մասին

Իրանի ԱԳՆ-ն՝ ԼՂ ընտրությունների մասին

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հանդես է եկել հայտարարությամբ, կապված մարտի 31-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած նախագահական եւ պառլամենտական ընտրությունների հետ։

Հայտարարության մեջ ասված է․ «Իրանի ԻՀ-ն դեմ է հանդես գալիս ցանկացած միջոցառումների, որոնք կարող են բերել հակամարտությունների սրացման եւ ռեգիոնում լարվածության աճի։ Մենք կարծում ենք, որ պետք է խոսափել բոլոր այն քայլերից, որոնք ավելի են բարդացնում մեր երկու հարեւանների՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եղած վեճը»։

Ուշագրավ է այն, որ խոսելով ԼՂ մասին, իրանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը այն որակել է որպես «աշխարհագրական շրջան»։ Մուսավին նաեւ հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա։