Պիտի հարկ վճարել երջանիկ լինելու համար

Պիտի հարկ վճարել երջանիկ լինելու համար

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՓՄՁ-ների և հարկային կարգապահության մասին, ընդգծել է, որ հարկ վճարելը բեռ չէ, այլ անհրաժեշտ պայման՝ երջանիկ և կայուն հասարակություն ունենալու համար։ Նրա խոսքով, շատ փոքր և միջին ձեռնարկություններ դեռևս շարունակում են գործել ստվերում՝ խուսափելով հարկերից։

Հակոբյանն ընդգծել է, որ հարկերից խուսափելու մշակույթը պետք է վերանա, իսկ հարկ վճարելու գաղափարը պետք է ընկալվի որպես նորմալ քաղաքացիական պարտք։ Նա նկատել է, որ կան գործարարներ, ովքեր թաքցնում են իրենց իրական եկամուտները և չեն փորձում դուրս գալ ստվերից։