Գործարարները շատ ավելի են վախեցած իշխանություններից, քան սպասում էր Նիկոլ Փաշինյանը

 Գործարարները շատ ավելի են վախեցած իշխանություններից, քան սպասում էր Նիկոլ Փաշինյանը

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«ԱՅՈ-ի լոգոյի շուրջ առաջացած սկանդալը ստվերեց մեկ այլ սկանդալ՝ դրամահավաքը։ Ըստ «հրավիրատոմսերի» նախնական հրավերի, դրամահավաքի կազմակերպիչները ենթադրում էին հավաքել մինչեւ 100 մլն․ դրամ՝ այնքան, ինչքան նախատեսում է օրենքի սահմանաչափը։ Սակայն դրամահավաքի մասնակիցների «գցվելու» պատրաստակամությունը գերազանցեց կազմակերպիչների սպասելիքները։ Ընթացքում պարզվեց, որ ավելի շատ փող է հավաքվում՝ 205 մլն․ դրամ, եւ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ իր խոսքում փոխել դրամահավաքի նպատակի ձեւակերպումը, հայտարարելով, թե այն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների համար է։
Այստեղից կարելի է անել երկու կարեւոր հետեւություն․
1․ Գործարարները շատ ավելի են վախեցած իշխանություններից, քան սպասում էր Նիկոլ Փաշինյանը եւ դեռւես պատրատեն ավելի մեծ մուծումների
2․ Տեսնելով գործարարների այս պատրաստակամությունը, չի բացառվում, որ հաջորդիվ կազմակերպվի Այո-ի քարոզարշավի համար դրամահավաք (հիշենք` պարզվեց, որ այս մեկը ուրիշ նպատակով էր), արդեն ավելի համեստ՝ 100 մլն․դրամի սահմանաչափով
Հ․Գ․ Տեսնենք մեր հպարտ գործարարները գոնե երկրորդ դրամահավաքից հետո ռիսկ կունենան հարցնել, թե իրենց մուծած գումարից ո՞վ է գրպանել լոգոյի համար նախատեսված 3 մլն դրամը»։