ԱՄՆ-ին ձեռնտու չէ աշխարհում հզոր Ռուսաստանի առկայությունը․ Վյաչեսլավ Վոլոդին

ԱՄՆ-ին ձեռնտու չէ աշխարհում հզոր Ռուսաստանի առկայությունը․ Վյաչեսլավ Վոլոդին

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կարծում է, որ ապագայում Միացյալ Նահանգները նոր «պահանջներ» կներկայացնի Ռուսաստանին։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։ Ըստ Վոլոդինի, Ռուսաստանի զարգացումը որպես հզոր եւ ինքնիշխան պետություն, որը կարող է աշխարհում զբաղեցնել իրեն արժանի տեղը, ձեռնտու չէ Միացյալ Նահանգներին եւ վերջինիս դաշնակիցներին։

Հենց դրա հետ է, ըստ Վոլոդինի, կապված Վաշինգտոնի՝ վերջին ժամանակների հիստերիան։ Նոր հարվածները Ռուսաստանին կարող են հասցվել վառելիքաէներգետիկ ոլորտի, արդյունաբերության ուղղություններով, ունենալով մի նպատակ՝ հասնել նրան, որ արգելակվի Ռուսաստանի տնտեսական զարգացումը։