«Դոսյեն» գրում է, որ Անդրկովկասի հետ հարցերը կուրացիա է անում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության պահեստազորի գնդապետ Վալերիյ Մաքսիմովը եւ նրա տեղակալ, Գլխավոր հետախուզական վարչության սպա Վալերիյ Չերնիշովը, իսկ կոնկրետ Հայաստանի «պատասխանատուն» գեներալ Չերնովի խորհրդական Դմիտրի Ավանեսովն է։ Ավանեսովը կրում է ՌԴ Պնախարարության գնդապետի ուսադիրներ, իսկ 2012 թվականին նա ավարտել է Անվտանգության դաշնային ծառայության Նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների Մոսկվայի ինստիտուտի որակավորման կուրսերը՝ «Ազգային անվտանգության վիճակի գնահատման եւ վերլուծության ու կանխատեսումների համակարգեր» մասնագիտացմամբ։ Ներկայումս կրթված գնդապետը ղեկավարում է կրեմլամետ ակտիվիստների Երեւանում եւ պահանջում նրանցից ֆինանսական հաշվետվություններ։ «Հարգելի Արամ Վիլենովիչ․- «Հրատապ» գրիֆի ներքո նա հաղորդագրություն է ուղարկել Հայաստանի Հանրային խորհրդի անդամ Արամ Սաֆարյանին,- Այստեղ մի առաջադրանք կա ձեր համար։ Մեր վարչության կուրատորը՝ Անտոն Վայնոն, աուդիտ է անցկացնում։ Մենք Ձեզ հետ միասին պետք է գրենք տիպային թիվ 3 տիպի ծախսերը՝ կայքի համար, արարողակարգային հանդիպումների համար եւ այլն, եւ թիվ 5 տիպի ծախսերը կապված 40-50 հոգու մասնակցդությամբ միջոցառումների հետ կապված՝ զեկուցողներ, ԶԼՄ-ներ, կեցություն, սնունդ, տոմսեր եւ այլն։ Եթե հնարավոր է, մինչեւ օրվա վերջ արեք դա»։ Այս գրությանը Արամ Սաֆարյանը պատասխանում է՝ «Ամեն բան արված կլինի» եւ ուղարկում է իր անձնագրի պատճենը տոմսերի գնման համար։ Ֆինանսական սմետաների եւ վճարումների համաձայն, պարոն Սաֆարյանը ստանում է եւս մեկ աշխատավարձ՝ «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնում, որը ղեկավարում է Անժելիկա Տրապեզնիկովան։ Նա էլ գտնվում է ԱԴԾ գնդապետ Մաքսիմովի կուրացիայի ներքո։ Գեներալ Չերնովի թղթերի մեջ հայտնաբերվել է նաեւ Հայաստանի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի անձնագրի պատճենը։ Վերջինս նաեւ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է։ Նա հաճախ է հյուր լինում Մոսկվայում, իսկ 2019-ին նրա կուսակցությունը համագործակցության արձանագրություն ստորագրեց «Եդինայա Ռոսսիա» կուսակցության հետ։
Այլ
Արամ Սաֆարյանի եւ Գագիկ Ծառուկյանի անձնագրերի պատճենները՝ ռուսական հատուկ ծառայությունների գեներալի թղթերի աշխատանքային փաթեթում․ ներկայացնում է «Դոսյե» կենտրոնը
Ամենաընթերցված
«Հրապարակ»․Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացա...
Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո տեղեկացանք, որ ընտրատարածքային հ...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
«Հրապարակ»․ Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասո...
Կոտայքի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ իրենց ստիպում են ՔՊ-ի օգտին քվեարկել` քվեարկության ամբողջ ը...
×
❮
❯




