Հայաստանի հավաքականի խաղացողը Ուրուգվայու՞մ

Հայաստանի հավաքականի խաղացողը Ուրուգվայու՞մ

Հայաստանի բասկետբոլի հավաքականի առաջատարներից Անդրե Սփայթ-Մկրտչյանը նոր ակումբ ունի: Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացող Անդրե Սփայթ-Մկրտչյանը տեղափոխվել է Ուրուգվայ: Մկրտչյանը պայմանագիր է ստորագրել «Բիգուա դե Վիլյա Բիառից» ակումբի հետ: Նա մինչ այս հանդես էր գալիս մեքսիկական «Միներոս» ակումբում, որտեղ 20 խաղում միջինը հավաքել է 16.6 միավոր։

Սփայթ-Մկրտչյանը կրկին վերադառնում է Հարավային Ամերիկա, որտեղ մինչ այդ հանդես էր եկել Արգենտինայի «Օբրաս» ակումբում՝ 2023-24 մրցաշրջանում` դառնալով առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողը՝ միջինը 18.5 միավոր։